Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Թրամփը «զգայուն» բանակցություններ է վարել Իրաքի քրդերի առաջնորդների հետ

Թրամփը «զգայուն» բանակցություններ է վարել Իրաքի քրդերի առաջնորդների հետ
03.03.2026 | 16:28

Արդեն տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են քրդերին ներքաշել Իրանի դեմ հակամարտության մեջ։

Ըստ Axios-ի տվյալների՝ Թրամփը «զգայուն» բանակցություններ է վարել Իրաքի քրդերի առաջնորդներ Մասուդ Բարզանիի և Բաֆել Թալաբանիի հետ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին։

Axios-ը նշում է, որ քրդերի ներգրավումը տեսականորեն կարող է ցամաքային բաղադրիչ ավելացնել ռմբակոծությունների արշավին, ինչպես 2001 թվականին Աֆղանստանում ԱՄՆ-ը կիրառեց տեղի Հյուսիսային դաշինքի ցամաքային ուժը, որպես ռազմավարություն։

Սակայն կարևոր է սիրիական ֆիասկոյից հետո քրդական դիրքորոշումը, քանզի սա այլևս ոչ թե կդառնա ռեժիմի փոփոխության պատերազմ, այլ փաստացի Իրանի փլուզման պատերազմ։ Իսկ դա կենտրոնական իշխանությունների շուրջ կմոբիլիզացնի բնակչության բացարձակ մեծամասնությանը։

Մյուս կողմից՝ կասկածից վեր է, որ ԱՄՆ–ը դիտարկում է ոչ թե բուն փլուզման, այլ սիրիական սցենար։ Այն ենթադրում է Իրանի ֆեդերալիզացիա, բայց ո՛չ փլուզում, քանզի փլուզված Իրանը կկորցնի իր ռազմավարական նշանակությունը։ Քրդերը, միևնույն է, կօգտագործվեն, իսկ հետո կլինի այնպես, ինչպես Սիրիայում։ Սակայն նման իրավիճակներում, որպես կանոն, գերակշռում են էմոցիաներն ու չափազանցված սպասելիքները։ Հույս ունենանք, որ քրդերը դասեր քաղած կլինեն նախկին փորձից և այս անգամ չեն դառնա գործիք սեփական ապագայի դեմ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4022

Մեկնաբանություններ